Եգիպտոսի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտի կստեղծվի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցից հետո ասել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին: «Մենք պայմանավորվել ենք Եգիպտոսի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու վերաբերյալ»,- ասել է նա:
Ադրբեջանը հայտնվել է միջազգային նավթային սկանդալի կենտրոնում, ինչը կարող է նաև աշխարհաքաղաքական զարգացումների ազդակ լինել:
Երկու առաջատար եվրոպական էներգետիկ հսկաներ՝ բրիտանական BP-ն ու իտալական ENI-ն միաժամանակ հայտարարել են ադրբեջանական նավթի որակական խնդիրների մասին: Ջեյհանի նավահանգիստ ժամանած որոշ լցանավեր դադարեցրել են բեռնումը: Արդյունքում՝ Azeri Light-ի գինը կտրուկ անկում ապրեց...